Monday, June 20, 2011

Թուրքիայի ռազմական ուղղաթիռը խախտել է Սիրիայի օդային տարածքը

News.am. 19-6-2011- Թուրքիայի ռազմական ուղղաթիռը խախտել է Սիրիայի օդային տարածքը: Ըստ թուրքական լրատվամիջոցների` զինվորականները հետախուզել են իրավիճակը երկու երկրների սահմանին:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն կար, թե Անկարայում քննարկվում է սիրիական տարածք Թուրքիայի զինված ուժեր ուղարկելու հնարավորությունը` երկու երկրների սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Սիրիայում ներքաղաքական իրավիճակի հետ կապված աճել է այդ երկրից Թուրքիա անցնող փախստականների թիվը: Նախօրեին հաղորդվել էր, որ նրանց թիվն անցնում է 10 հազարը:
Հաղորդվում է, որ նախօրեին սիրիական բանակը մտել է թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող Բդամա գյուղ: Ավելի վաղ սիրիական իշխանությունները հաղորդել էին, որ ծայրահեղական խմբավորումները զենք ստանում են Թուրքիայի տարածքից:

No comments: