Արբանյակն ուղեծիր է արձակվել «Սաֆիր» հրթիռակրի օգնությամբ։ Ինչպես հաղորդել է իրանական հեռուստաալիքը, «Ռասադ 1–ը» օրական ի վիճակի է Երկրի շուրջ 15 պտույտ կատարել, իսկ այն արձակվել է երկրի մակերեսը լուսանկարելու և օդերևութաբանական տվյալներ հավաքելու համար։ Արբանյակի «առաքելությունը» երկու ամիս կտևի։
«Ռասադ 1» արբանյակը ստեղծվել է իրանական Մալեք Աշտար համալսարանում։
Իրանի տիեզերական ծրագիրը մեկնարկել է 2008թ.։ Առաջին արբանյակի արձակումն իրականացվեց 2009 թ. փետրվարին։ «Օմիդ» անունը կրող արբանյակը(որը իրանական արտադրության առաջին արբանյակն էր) մեկ ամսից ավելի աշխատանքից հետո օդում այրվեց։
Իրանի տիեզերական ծրագիրը բազմիցս քննադատության է արժանացել Արևմուտքի կողմից։ Արևմուտքը կարծում է, որ այդ ծրագրի քողի տակ Իրանը կարող է նաև միջուկային մարտագլխիկներով հրթիռներ ստեղծել։ Իսկ Իրանը վստահեցնում է, որ իր ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment