Thursday, June 23, 2011

«Չորրորդ ինքիշխանություն». Ինչի՞ մասին է մոռացել ԼՂՀ ԱԳ նախարարը

Նախօրեին Ստեփանակերտ ժամանած Կովկասյան երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԳ նախարարը ուշագրավ հայտարարություն է արել։ Նա ասել է, թե «Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ այնտեղ ներկա չի լինի»։
Պետրոսյանը հավելել է նաև, թե չնայած Ղարաբաղն այս էտապում չի մասնակցում բանակցություններին, իրենք «գործնականում» տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից։ Այսինքն՝ Ղարաբաղը «կուրսի» է, թե իր ճակատագրի հետ կապված ինչ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը։ Սակայն ամենատարօրինակ պատասխանը ԼՂՀ ԱԳ նախարարը տվել է այն հարցին, թե ինչու Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։ Այդ հարցին ի պատասխան Գեորգի Պետրոսյանը հայտարարել է, թե դա ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիրքորոշումների հետևանքով չէ։ «Միջնորդների կարծիքով եռակողմ ձևաչափով դժվար է բանակցություններ վարել, քանի որ երեք կողմերը դժվար են պայմանավորվում»,– ասել է ԱԳ նախարարը։
Թերևս, Պետրոսյանը տեղյակ չէ, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ում օրոք էլ հենց Ղարաբաղը դուրս էր մնացել բանակցային գործընթացից, անձնական զրույցներում սիրում է պատմել այն մասին, թե ինչպես Քի Ուեսթ մեկնելուց առաջ Քոչարյանը իրեն բերել է մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը պետք էր Հայաստանի մաս ճանաչվեր....

No comments: