Thursday, June 23, 2011

Թուրքիան ուզում է 0 խնդիր հարեւանների հետ, բայց Ադրբեջանին էլ չի կարող անտեսել

«Առավոտն» անդրադարձել է Անկարայում` «Նոր մեդիա, նոր մարտահրավերներ» ծրագրի մասնակից լրագրողների հանդիպմանը Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Եվրամիության հետ հարաբերությունների նախարար Էգեմեն Բաղիշի հետ: 1915 թվի մասին խոսելով` նա ասել է. «Ես չգիտեմ, թե հստակ ինչ է տեղի ունեցել: Բայց գիտեմ, որ ցավ կա երկու կողմից էլ: Մենք չենք կարող փոխել պատմությունը: Աբրահամ Լինքոլնին մի առիթով հարցրել են, թե ով էր իր պապը, պատասխանել է` չգիտեմ, բայց ինձ առավել մտահոգում է, թե ով կլինի իմ թոռը»: Միեւնույն ժամանակ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, պաշտոնյան ասել է, որ Թուրքիան չի կարող անտեսել Ադրբեջանի կարծիքը:

No comments: