Կրկին ըստ ավանդության, Կազանի բնակիչներն այրում են հայ հրետանավորների տները: Իր հերթին, Իվան Ահեղը հրամայում է, ի թիվս քաղաքի այլ պաշտպանների, կախաղան հանել նաեւ հայ հրետանավորներին ու նրանց հրամանատարին:
Հայերը պետականությունը կորցնելուց հետո, եւ մասնավորապես 15-18-րդ դարերում աշխարհի տարբեր մասերում նշանակալի դիրքեր էին զբաղեցնում ռազմական գործում, համաշխարհային առեւտրի, արհեստագործության ոլորտներում եւ այլն: Այսպես ասած “հայկական համաշխարհային համակարգն” անկում ապրեց, ինչպես նշում է Վազգեն Ղազարյանը lragir.am-ին տված իր հարցազրույցում, երբ եկավ մտավոր ճիգի գործադրման ժամանակը, այսինքն՝ երբ միջնադարյան ստատուս-քվոն դադարեց բավարարել համաշխարհային խաղացողներին։
Հիմա ունենք պետություն, եւ կրկին մտավոր ճիգի գործադրման ժամանակն է, որովհետեւ փոխվել է համաշխարհային ստատուս քվոն: Հիմա, նույն Կազանում, Հայաստանի ղեկավարը պետք է ապացուցի, որ ինքն անկախ երկրի ղեկավար է եւ առաջնորդվում է միմիայն իր երկրի շահով, եւ ոչ թե 'փոխզիջումների' գնա ռուսների ու թուրքերի արանքում: Կազանի գրավման պատմությունից է երեւում, թե դա ինչով է ավարտվում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment