Panorama.am.18-6-2011- Ադրբեջանցիները ԽՍՀՄ փլուզումից հետո հատուկ համակրանք ունեն Իրանի իսլամական հեղափոխության հանդեպ, ուստի բազմաթիվ ադրբեջանցի հավատացյալների խնդրանքով Իրանի Արդեբիլ նահանգում և հյուսիս-արևմտյան շրջաններում Իրանի հեռուստառադիոընկերության ղեկավարների աջակցությամբ` պաշտոնապես գործարկվեց ռադիո «ԱՐԱՆ»-ը, որի նպատակն է մշակութային և կրոնական բովանդակությամբ հաղորդումներ ներկայացնել:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` տեղեկացրել է ռադիո «ԱՐԱՆ»-ի գործադիր տնօրեն Մոհամմադ Ղազի Դահին:
Նշենք, որ ադրբեջանցիների շրջանում մեծ վարկանիշ ունի նաև իրանական «ՍԱՀԱՐ» հեռուստաալիքը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է դադարեցնել նրա հեռարձակումն Ադրբեջանի տարածքում:
Իրանական «արաննյուզ.իռ» կայքը վերջերս մի նյութ հրապարակեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Ադրբեջանի Լրատվամիջոցների խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշևը տեղեկատվական պատերազմ է հայտարարել իրանական «Սահար» հեռուստաալիքին, նա ոչ միայն հայտարարել է, որ պետք է կասեցնել իրանական հեռուստաալիքի հեռարձակումը, այլ Ադրբեջանի ԶԼՄ-ների միջոցով պետք է հակաիրանական քարոզչություն իրականացվի»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment