Բարոնուհի Ֆլաթերը ասաց, որ նոր է վերադարձել Հայաստանից, որտեղ այցելել է ցեղասպանության թանգարան, որը Հոլոքոսթի թանգարանից պակաս տխրեցնող, ցնցող եւ ահավոր չէ: “Ժամանակն է, որ ճանաչենք մարդկության դեմ կատարված հանցագործությունը”, ավելացրել է նա: Բարոնուհի Ֆլաթերին աջակցում էին Լորդ Էյվբերին, ով հանդես եկավ հռետորական հարցով` թե արդյոք Թուրքիայի ԵՄ անդամակցությունը չի հեշտանա, եթե թուրք քաղաքական գործիչները ընդունեն իրենց նախնիների գործած հանցանքները: Իսկ Չեստերի լորդ եպիսկոպոս Պիտեր Ֆոստերը ասաց, որ կասկած չկա ցեղասպանության կատարման վերաբերյալ, եւ հարցրել է, թե ինչպիսին է հայերի ցեղասպանության հիշատակի օրվան մասնակցելու պաշտոնական որոշումը, հաշվի առնելով, որ նախարարները եւ այլոք չեն ցանկացել մասնակցել: Բարոնուհի Քոքսը նշել է, որ Թուրքիայում քրեական հետապնդում է սպասում այն լրագրողներին եւ հրապարակախոսներին, ովքեր օգտագործում են “հայերի ցեղասպանություն” տերմինը, եւ հարցրել, թե արդյոք նման գրաքննությունը ընդունելի է մի ազգի համար, որը հույս ունի միանալ Եվրամիությանը:
Ինչպես եւ սպասվում էր, լորդ Հաուելի պատասխանը վերջին քսան տարիներին միմյանց հաջորդած արտաքին գործերի նախարարների տված մերժողական, անընդունելի եւ կողմնակալ պաստասխանների թեթեւակիորեն մոդիֆիկացված տարբերակ է: Սկզբում նրանք ասում էին, որ “ՈՉ մի ցեղասպանություն ՉԻ եղել”, հետո սկսեցին ասել, թե “դա դատապարտելի կոտորած էր, եւ մենք կարեկցում ենք հայերին”, այնուհետեւ “մենք չենք կարող անհերքելի ապացույց գտնել, մի խոսքով, ցույց տվեք ծխացող ատրճանակը”, դրանից հետո` “մեր խորհուրդն է երկու հարեւան երկրներին ուղիներ փնտրել իրենց անցյալի շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար եւ հաղորդակցվեն միմյանց հետ”, իսկ այժմ` “մենք չպետք է միջամտենք երկու հարեւան երկրների գործերին եւ չպետք է մեկնաբանենք նրանց ներքին հարցերը: Թուրքիայի եւ Հայաստանի համար լավագույն ուղին միասին այս հարցը լուծելն է, որոնք արդեն նախաձեռնել են մանրամասն արձանագրությունները”:
Որքան մեծ են բրիտանական կառավարության շահերը Թուրքիայում, որ պառլամենտականները նախ ստորագրում են հայերի ցեղասպանության ճանաչման խնդրագիրը, ապա նախարարական պաշտոն ստանալուն պես հերքում եւ չեն ճանաչում իրենց ստորագրությունները: Քանի հատ տանկ, ինքնաթիռ եւ մասսայական ոչնչացման զենք պետք է Բրիտանիան վաճառի Թուրքիային, որպեսզի վավերացնի իրական եւ ճշմարիտ հայտարարված փաստի ուրացումը:
Արդյոք ժամանակը չէ, որ վերջապես հայերը ստեղծեն միասնական հայկական ճակատ, ի մի բերեն առկա փաստաթղթրը, հետեւեն Լորդ Պրոսկոտի խորհրդին եւ հիմեն Եվրոպական դատարան Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտման գործով եւ արդարություն պահանջեն եղկելի եւ ահարկու ցեղասպանության համար:
Օդետ Բազիլ, “Վերին Հայք”

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment