Wednesday, June 15, 2011

«Եվրատեսիլում» Թուրքիայի դրոշը բարձրացրել ենք ընդդեմ Հունաստանի. խոստավանում են Նիգյարն ու Էլդարը

Tert.am. 15-6-2011- «Թուրքիայի դրոշը «Եվրատեսիլում» բարձրացրել ենք ընդդեմ Հունաստանի»,- թուրքական «Դողան» գործակալությանը տված հարցազրույցում, խոստովանել են «Եվրատեսիլ–2011» երգի մրցույթում հաղթող ճանաչված Ադրբեջանը ներկայացնող Նիգյար Ջեմալն ու Էլդար Գասիմովը։
«Երբ Թուրքիան «Եվրատեսիլում» պարտվեց, հույներն ու նրանց աջակցող երկրները բարձրացրեցին Հունաստանի դրոշը։ Դրանից շատ նեղվեցի, որովհետև մենք և Թուրքիան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով ենք հանդես գալիս։ Այդ պահին որոշեցի, որ անկախ մրցույթի արդյուքներից՝ կանցնենք եզրափակիչ, թե ոչ, բեմում պարզելու եմ Թուրքիայի դրոշը։ Եզրափակչում հաղթեցինք։ Անմիջապես ձեռքս առա Թուրքիայի դրոշը՝ այդ կերպ իմ ողջ սերը ցույց տալով աշխարհին։ Ես Թուրքիայի դրոշը բարձրացրեցի հույների արարքի պատճառով»,– ասել է Նիգյար Ջեմալը։
Նշենք, որ ներկա պահին Նիգյարն ու Էլդարը որպես պատվավոր հյուրեր գտնվում են Թուրքիայի Դենիզլի քաղաքում, որտեղ այսօր մեկնարկում է «Թյուրքչեվիզյոն» երաժշտական մրցույթը։

No comments: