«Լրագիր» 15-6-2011- Ռուսական Ռեգնում լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը Lragir.am-ին մեկնաբանություն է տվել կապված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին տեղեկատվության հետ:Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկություն տարածեց Ռոբերտ Քոչարյանի եւ Պուտինի ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման մասին, Ռեգնում գործակալությունը տեղեկություն հրապարակեց` հղում անելով ՌԴ կառավարության աշխատակազմի աղբյուրին, որ այդպիսի հանդիպում չի եղել: Հետո սակայն նույն Ռեգնումը հաստատեց հանդիպման փաստը:
Մոդեստ Կոլերովը մեկնաբանել է, թե որն է այդ հակասական իրադրության պատճառը: «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին տեղեկատվության REGNUM-ին փոխանցած հերքումը հաղորդեց ինձ անձամբ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պեսկովը: Իսկ ես Քոչարյանի ներկայացուցիչների տեղը չէի ընկնի հիշողությունների գիրկը և կտայի ինձ դժվարին մի հարց` ինչո՞ւ Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը որոշեց հերքել հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչո՞ւ նա չցանկացավ ցույց տալ Պուտինի համերաշխությունը Քոչարյանի հետ: Եվ ինչո՞ւ նոր լուրը հանդիպման մասին, կամ մեկ այլ հանդիպման մասին տեղեկատվությունը ի հայտ եկավ միայն հայկական կողմի գործադրած հատուկ ջանքերից հետո», ասել է Կոլերովը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment