Saturday, June 18, 2011

Ֆաթուլաևը բարձրացրել է ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը

Panorama.am. 18-6-2011- Վերջերս կալանքից ազատ արձակված «Ռեալնի Ազերբայջան» թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ուրբաթ օրը Մեդիա կենտրոնում հանդիպում է ունեցել այն կազմակերպությունների երիտասարդ անդամների հետ, որոնց լիդերները ձերբակալվել են այս տարվա մարտ-ապրիլ ամիսների կայացած բողոքի ցույցերին մասնակցելու արդյունքում:
Այս մասին տեեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ֆաթուլաևը քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում կարևորել է անկախ ԶԼՄ-ների դերը, առանց որոնց անհնար է ձերբակալվածների և դատապարտվածների իրավունքների պաշտպանությունը:
«Եվս մեկ ուղղվածություն է հանդիսանում միջազգային կազմակերպությունների իրազեկումը: Օգտակար կլիներ ստեղծել քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանների «կոնսորցիում» և տարածել ամենշաբաթյա ինֆորմացիոն հաղորդագրություններ»,- ասել է Ֆաթուլաևը: Նա խոստացել է նաև ձերբակալված և դատապարտված ակտիվիստների իրավունքների պաշտպանության հարցում ցուցաբերել ամեն տեսակի օգնություն:

No comments: