Tert.am. 18-6-2011- «Մենք ունենք հակաօդային պաշտպանության միջոցների բարդ համակարգ, որ տեսնում են հակառակորդի տարածքը՝ 150 կմ խորքով»,– ասաց գնդապետ Արմեն Մկրտչյանը՝ պատասխանելով Tert.am–ի այն հարցին, թե որքան ապահով կլինեն դեպի Արցախ քաղաքացիական չվերթները ։ «Առավել ևս առաջին էտապում թռիչքներ կատարող մեր ինքնաթիռի նկատմամբ, եթե նկատվի թշնամու օդուժի ակտիվություն, բնականաբար մեր օդուժն էլ կպատրաստվի գործողությունների»,– ասաց նա։
Գնդապետը նշեց, որ հայկական հակաօդային պաշտպանության համակարգը բավական պատրաստված է՝ մի քանի էշելոններով. «Եվ եթե ադրբեջանական կողմից նման բան նկատվի, մենք կստեղծենք այն վիճակը, որ իրեն շատ դժվար կլինի իրագործել իր պլանավորած թռիչքների գոնե 10%-ը»,– նշեց գնդապետը։
Հիշեցնելով, որ քաղավիացիայի ցանկացած թռիչք պաշտպանված է միջազգային օրենքներով՝ գնդապետը հավելեց, որ այս պահի դրությամբ դեպի Հայաստան բազմաթիվ չվերթներ կատարվում են Ադրբեջանի օդային տարածքը հատելով։ «Իրականում այդ միջազգային պայմանագրերի միջոցով մենք անվնաս իրականացնում ենք մեր թռիչքները, և ի դեպ, Ադրբեջանն էլ Նախիջևան հասնելու համար հատում է մեր հանրապետության օդային տարածքը։ Քաղավիացիային հարվածելու մասին հրապարակումները ես համարում եմ անմակարդակ հայտարարություններ։ Մեզ կեղտոտ հայտարարություններ անելը, առավել ևս գործողությունների դիմելը՝ այն էլ խաղաղ բնակչության նկատմամբ, հարիր չէ»,– ասաց Մկրտչյանը՝ վստահեցնելով, որ քաղաքացիական չվերթները դեպի Արցախ լինելու են լիովին անվտանգ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment