Tert.am. 8-6-2011- Պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ռուսական «Սմերչ» զինատեսակի նկատմամբ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետաքրքրության մասին լուրը:Մինսկում կայացած Milex-2011 ցուցահանդեսին Հայաստանի ներկայացուցիչները հետարքրքություն են ցուցաբերել «Սմերչ» համազարկի ռեակտիվ համակարգերի նկատմամբ: Ըստ «Մեդիամաքս» գործակալության՝ ռուսական Военно-промышленный Курьер հանդեսին տված հարցազրույցում այս մասին ասել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը: Նրա խոսքով՝ «հետաքրքիր բանակցություններ են անցկացվել Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված էին «Սմերչ»-ով և սպառազինության արդիականացմամբ»:
«Զերծ եմ մնում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցչի խոսքը մեկնաբանելուց: Կցանկանայի նշել, որ ՀՀ զինված ուժերը մշտապես համալրվում են նոր զինատեսակներով ու ժամանակակից սպառազինությամբ»,- ասաց Դավիթ Կարապետյանը:
Պաշտպանության նախարարությունում Tert.am-ի անանուն աղբյուրը փաստեց, որ Հայաստանի զինված ուժերն արդեն ունեն այս զինատեսակը:
Համազարկ կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգը համազարկով կրակող առավել հզոր զինատեսակներից մեկն է: Զինատեսակը հարմարեցված է «ՄԱԶ 543 Մ» բեռնատար ավտոմոբոիլին: Ընդամենը երեք րոպեի ընթացքում «Սմերչը» կարող է բերվել ամբողջական մարտական պարաստվածության և ընդամենը մեկ րոպեից՝ հեռանալ կրակը արձակելու վայրից, ինչը գործնականում անխոցելի է դարձնում այս զինատեսակը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment