News.am. 4-6-2011- “Ես վստահ եմ, որ աբխազ ժողովուրդն իրեն անվտանգ կզգա, եւ կարող է վստահ լինել, որ Ռուսաստանը որպես մերձավոր դաշնակից ու հավատարիմ ընկեր կլինի աբխազ ժողովրդի կողքին եւ կօգնի հաղթահարել խնդիրները, ինքնուրույն ոտքի կանգնել”, ասել է ՌԴ վարճապետ Պուտինը Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբի հետ Սուխումում կայացած հանդիպմանը: Պուտինը Աբխազիա է ժամանել նախագահ Սերգեյ Բագապշի հուղարկավորությանը մասնակցելու համար:
Փորձագետները, խոսելով Աբխազիայի առաջիկա քաղաքական պայքարի մասին, պնդում են, որ ներկայում երեք հիմնական կուսակցություն կա` պայմանականորեն` Ռուսաստանի, Թուրքիայի եւ անկախության կուսակցությունները: Ներկայում, Բագապշի մահից հետո, իշխանությունն անցել է Ռուսաստանին, սակայն դա չի նշանակում, որ մյուս երկուսը չեն կարող դեր խաղալ: Ավելին, ինչպես իրենք` աբխազներն են ասում, հանրապետությունում աճում են հակառուսական տրամադրությունները:

No comments:
Post a Comment