Sunday, June 5, 2011

Դավութօղլուն ողջունել է Սարգսյանին

«Լրագիր» 3-6-2011- Թուրքական Զամանի փոխանցմամբ, Թուրքիայի Արտաքին Գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Հռոմում կայացած Իտալիայի միավորման 150-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ասել է, թե նա “բեկման դրական նշաններ է տեսնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ` ողջունելով Ադրբեջանի “վճռական, և լավատես” դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ”:
Դավութօղլուն ասել է լրագրողներին, որ նրան հնարավորություն է ընձեռնվել ողջունել Հայաստանի նախագահին այն ավտոբուսում, որով իրենք վերադառնում էին միջոցառումից, սակայն նա ավելի շատ ժամանակ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մանրամասները:
Թուրքիայի ԱԳ նախարարը իր հույսերը կապում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Կազանում տեղի ունենալիք հանդիպման հետ որպես երկու նախագահների միջև շարունակվող խաղաղ բանակցությունների մի մաս:
Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների կողմից արված հայտարարությունը Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ միտված է խաղաղ կարգավորումը արագացնելուն: “Ես ուրախ եմ տեսնել պրն. Ալիևի վճռականությունը և ավելի դրական դիրորոշումը”, ասել է Դավութօղլուն:

No comments: