Tert.am. 16-6-2011- Թել Ավիվը ցանկանում է հումանիտար աջակցություն ցուցաբերել Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականներին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Agence France-Presse գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության հարցերով փոխնախարար Էյուբ Կարան։
Իսրայելցի փոխնախարարը հայտարարել է, որ իրենք ցանկանում են «Ազատության տորմիղ» ուղարկել Թուրքիա և այդ նպատակով թույլտվություն ստանալու համար դիմել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Նշենք, որ երեկ թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որի համաձայն՝ Մարդու իրավունքների և ազատությունների հումանիտար աջակցության հիմնադրամը (IHH) որոշում է կայացրել հետաձգել «Ազատության տորմիղ 2»–ի ուղևորությունը Գազայի հատված։ «Հյուրրիյեթ» պարբերականը նշում է, որ հիմնադրամի որոշման վրա ազդեցություն է ունեցել Անկարայի՝ «Ազատության տորմիղ 2»–ը Գազայի հատված ուղարկելու մասին կայացրած որոշումը ևս մեկ անգամ ծանր ու թեթև անելու առնչությամբ արած կոչերը։ Սակայն հիմնադրամի ներկայացուցիչները պնդում են, թե իշխանությունները որևէ կերպ չեն միջամտում իրենց ծրագրերին։
Վերոնշյալ հրապարակումից ժամեր անց IHH–ը Twitter սոցիալական ցանցի միջոց տարածել է հայտարարություն և հերքել իրենց ծրագրերի հետաձգման մասին տարածված լուրերը։ IHH–ը տեղեկացրել է նաև, որ հիմնադրամի ծարագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և «Ազատության տորմիղ 2»–ը Գազա կմեկնի հունիսի 27-ին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment