«Լրագիր» 16-6-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Եվրախորհրդարանում տեղի ունեցած Ղարաբաղի հակամարտության թեմայով լսումների ընթացքում հայտարարել է. «Առաջին փուլում փորձ արվեց Ղարաբաղը վերաինտեգրել Ադրբեջանի կազմում եւ դա տապալվեց, քանի որ սպառնում էր Հայաստանի կողմից նոր պատերազմով։ Երկրորդ փուլում՝ 90-ականների վերջից, միջնորդները փորձեցին իրավական տեսք տալ Ադրբեջանից Ղարաբաղի անջատմանը, բայց դա իհարկե տապալվեց՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Երրորդ փուլում միջնորդները առաջարկեցին վերջնական լուծումը գտնելուց առաջ, նախ՝ կարգավորել այն հարցերը, որոնք կարող էին լուծվել։ Եվ այժմ, եթե կողմերը համաձայնության չհասնեն, կնշանակի, որ այս` երրորդ հայեցակարգն էլ է ձախողվել»:
Ինչ է սպասում դրանից հետո: Տրամաբանությունը հուշում է, որ կամ պետք է ներկայացվի մի չորրորդ մոտեցում, կամ էլ կարգավորման այսպես կոչված խաղաղ գործընթացը մտնում է փակուղի, եւ ամեն րոպե պետք է սպասել պատերազմի վերսկսման:
Եվրախորհրդարանում տեղի ունեցած լսումների ժամանակ, ԱՄՆ եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահներ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն Եվրամիությանը կոչ են արել առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ մասնավորապես ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին:
Արդյոք դա այսպես ասած հնարավոր չորրորդ տարբերակն է, կամ պատերազմը կանխելու միակ միջոցը: «Այս փուլում խնդրի կարգավորման գործող ձեւաչափը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հաջողել է անել ամենակարեւորը՝ կանխել պատերազմը եւ ապացուցել է իր արդյունավետությունը։ Սակայն ներկայիս փուլում, երբ մենք փորձում ենք առաջ տանել այս գործընթացը, եւ կարծում եմ, ի վերջո, հաջողության կհասնենք մոտ ապագայում, իմ կարծիքով, մեծանում է Եվրամիությոան դերակատարությունը», ասել է ամերիկացի համանախագահ Բրադկեն:
Արդյոք դա նշանակում է, որ Մինսկի խումբը Կազանից հետո հրաժարվում է պատասխանատվություն կրել պատերազմը կանխելու համար, կամ պարզապես համարում է, որ ինքն այլեւս ունակ չէ կանխել պատերազմը, եւ այդպես արդեն կա Եվրամիության անելիքը: Թե՞ համանախագահ երկրներն ինչ որ պատերազմական սցենարի որոշում են կայացրել, ու այժմ փորձում են ստեղծել պատերազմը կանխելու հարցում այլեւս անզոր լինելու տպավորություն, ընդլայնելով պատերազմի համար պատասխանատուների շրջանակը եւ այն Մինսկի եռյակից տարածելով ընդհանրապես Եվրամիության մոտ երեք տասնյակ անդամների վրա:
Չի բացառվում նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները Եվրամիությանն ուղղակի հասկացնում են, որ եթե կան Ղարաբաղի հակամարտությանը ներգրավվելու հավակնություններ, իսկ այդպիսի հավակնություն Եվրամիությունը ներկայացնում է արդեն վաղուց` փորձելով Ֆրանսիային փոխարինել հենց ԵՄ մանդատով, ապա պետք է գործնականում ցույց տալ, որ կա հակամարտության կարգավորման խաղաղ հունը պահելու կամք եւ կարողություն:
Այդ ամենից բացի, երրորդ փուլի տապալումը կարող է ուղղակիորեն նշանակել նաեւ այսպես ասած ռուսական գծի տապալում: Չէ որ երրորդ փուլը գլուխ բերելու գործը վերջին երկու-երեք տարիներին ակտիվորեն ստանձնել է հենց Ռուսաստանը` եռակողմ հանդիպումների ֆորմատով: Փաստորեն, Կազանը կարող է լինել այդ ֆորմատի կամ վերջը, կամ վերջի սկիզբը:
Եվրամիության ներգրավմամբ, փաստացի, ավելի ամրանում է Արեւմուտքի դիրքը: «Եվրամիության կողմից հիմնական աջակցությունը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը տարածաշրջանի՝ Արեւելյան հարեւանության կամ Կովկասի առավել լայն հայեցակարգում», Եվրախորհրդարանի լսումների ժամանակ ասել է Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
Եթե Արեւմուտքի դիրքի առանցքում ընկած է լինելու հենց այդ մոտեցումը, ապա կասկած չկա, որ այն բխում է հայկական կողմի շահից: Իհարկե, դեռ պետք է պարզել, թե Ղարաբաղը Եվրամիության ծրագրերի մեջ ներգրավելու դիմաց Եվրամիությունն ինչ պայման է դնելու հայկական կողմի առաջ: Սակայն Եվրամիությունն էլ թերեւս պետք է հստակ գիտակցի, հաշվի առնելով հենց տապալված երեք փուլերի դառը փորձը, որ պայմանների տարբերակն իրավիճակն անխուսափելիորեն տանում է դեպի փակուղի, ուրեմն պայմաններ թելադրելու փոխարեն հարկ է ընդամենը հոգ տանել աշխատանքային պայմանների ստեղծման մասին, ինչի ուղղությամբ բավական էական քայլ կլինի հենց Ղարաբաղի ներգրավումը Եվրամիության ծրագրեր:
Կասկած չկա, որ Ադրբեջանը դրա դեմ սուր առարկություններ է ունենալու եւ հանդես է գալու մերժողական կեցվածքով: Չի բացառվում նույնիսկ, որ էլ ավելի ուժգնանան պատերազմի սպառնալիքները: Բայց, ցանկության դեպքում, Արեւմուտքն իհարկե ունի դրանք զսպելու բավականաչափ մեխանիզմներ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment