«Լրագիր» 8-6-2011- Ներկայում հաճախակիացել են կանխատեսումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի հավանականության մասին: Փորձագետներն ավելի հակված են հավաստել, որ պատերազմը միանգամայն հնարավոր է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են պայմանավորված այդպիսի գնահատականները եւ ի՞նչ է սպասվում հակամարտության գոտում. Այս հարցով դիմեցինք քաղաքագետ Իգոր Մուրադյանին:- Ես արդեն ասել եմ, որ Արեւմուտքի պետությունների շատ փորձագետներ սկսել են հավաստիացնել, որ մեծացել են պատերազմի հանկարծակի վերսկսման ռիսկերը: Ինձ հաջողվեց վերջին ամիսներին կարծիքների եւ գնահատականների յուրօրինակ մոնիտորինգ անցկացնել, հարցում անելով Եվրոպայի եւ ԱՄՆ տասնյակ փորձագետների շրջանում, որոնք ինչ որ առումով պատկերացում ունեն ստեղծված իրավիճակի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի մասին: Դա ինձ թույլ տվեց համոզվել այն բանում, որ փորձագետների ճնշող մեծամասնությունը չունի պատերազմի սկսման հնարավորության վերաբերյալ ինքնուրույն կարծիք կամ գնահատական:
Ստեղծվում է տպավորություն, որ տվյալ գնահատականները հանդիսանում են, ընդամենը, Վաշինգտոնում եւ Լոնդոնում երկու-երեք ուղեղային կենտրոնների գնահատականների կրկնություն, որոնք էլ իրենց կարծիքը պարտադրել են արեւմտյան փորձագիտական հանրույթին: Ինչ վերաբերում է ռուսաստանյան փորձագետներին, ապա բացառությամբ երկուսի, որ ունեն իրենց անձնական կարծիքը, այստեղ էլ տեղ ունի արեւմտյան փորձագետների շրջանում տարածված գնահատականների խամրած կրկնությունը: Հարց է առաջանում, թե ինչի վրա է հիմնված տվյալ գնահատականը, որ հավանական է համարում պատերազմի պատահական վերսկսումը:
Ինչ թվում է, որ այդ հարցի պատասխանը շատ պարզ է եւ նաեւ հասկանալի, ընդ որում, շարժառիթները: Համաշխարհային ուժի կենտրոնները հասկանում են, որ ղարաբաղյան հարցը չունի քաղաքական լուծում, եւ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծման սպասումներն ուղղակի ծիծաղելի են: Այնուամենայնիվ, համաշխարհային քաղաքականության թոփ-մենեջերներից որոշներն ուզում են դրսեւորել կամ իլյուստրացնել որոշակի հանգամանքներ եւ իրողություններ, կապված ղարաբաղյան խնդրի հետ: Դրան հնարավոր է հասնել միայն ռազմական գործողությունների միջոցով, կամ ավելի ճիշտ` «փոքր, կառավարվող պատերազմով», որի ընթացքում անձեռնմխելի կմնան էներգետիկ ենթակառուցվածքները, նավթա-գազային ոլորտը, որում ներդրվել է 50 միլիարդ դոլար:
Միաժամանակ, ցանկություն չկա ստորագրել անաշխատունակության տակ, եւ լավ կլիներ պատերազմի վերսկսման պատասխանատվությունը վերագրել պատահականության գործոնին: Դրա հետ մեկտեղ, հույսեր կան, որ խնդիրը կարող է լուծվել «անարդյունք» պատերազմի միջոցով, եւ պայմանով` չթույլատրել Ռուսաստանին որոշիչ կամ կանխորոշող դեր ունենալ կարգավորման գործում: Պետք է նշել, որ աշխարհը վաղուց է անցել պոստմոդեռնիզմի պատմական փուլը, եւ այդ ժամանակաշրջանը պահանջում է նաեւ պատերազմի նոր ձեւեր, որոնք դիտարկվում են, որպես «խաղեր», որպես նախապես համաձայնեցված խնդիրների լուծման տարբերակներ: Նպատակ կա տրանսֆորմացնել ղարաբաղյան հակամարտությունը պոստմոդեռնի դարաշրջանի պատերազմի ձեւաչափի: Եթե ավելի ուշադիր լինենք աշխարհում վերջին երկու տասնամյակի իրադարձություններին, ապա կարելի է հայտնաբերել պոստմոդեռնիզմի պատերազմների շատ օրինակներ:
Տվյալ դեպքում, նաեւ, լուծվում են նաեւ ռեգիոնում Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքերի թուլացման հարցերը, որոնք համատեղ դրսեւորում են, առանց այլ դերակատարների ակտիվ մասնակցության, տվյալ խնդիրը եւ ընդհանրապես Սեւծովյան-կովկասյան ռեգիոնի խնդիրները լուծելու հավակնություն: Ինչպես եւ առաջ, կարելի է վստահ լինել, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը անհնար է առանց Անկարայի համապատասխան որոշման եւ Բաքվին տված ազդակների: Դա կարող է տեղի ունենալ, եթե Թուրքիան հայտնվի առավել համոզիչ աշխարհաքաղաքական բլոկադայի եւ մեկուսացման մեջ, ինչին էլ հանգեցնում է համաշխարհային քաղաքականությունը: Բայց այժմ սպասել Թուրքիայի այդպիսի որոշումների` դեռեւս պետք չէ, չնայած նրա առաջնորդների ռադիկալ դիրքորոշումներին: Դրա համար էլ շահագրգիռ խմբերը կցանկանային անտեսել ղարաբաղյան պատերազմի վերսկսման համակարգային գործոնները, որոնք միաժամանակ հանդես են գալիս որպես զսպող գործոններ:
Այդպիսով, կարծես թե, գոյություն ունի պատերազմի «պատահական» վերսկսման սցենար, եւ Հայաստանին ավելի լավ կլիներ ընդունել այդ սցենարը, քան դանդաղ մահվան ծրագիրը, նրան պարտադրվող կապիտուլյացիաների արդյունքում: Տվյալ պարագայում, պատերազմը դա ամենավատը չէ, եւ հնարավոր է թոփ-մենեջերներից որեւէ մեկը նաեւ ճիշտ է, դա խնդրի լուծման միջոց է, եւ ոչ մեկ խնդրի: Կարելի է առաջարկել նրանց, որ հետաքրքրվել են պոստմոդեռնի պատերազմների ձեւերով, նրանք կարող են գրականություն հայտնաբերել այդ թեմայով, եթե գտնեն այդպիսին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment