News.am. 8-6-2011- Ադրբեջանն ու Իրանը ավարտում են բանակցությունները բնական գազի ուղիղ առաքումների վերաբերյալ: Ինչպես APA-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության գազի առաքման վարչության ղեկավար Քյամալ Աբբասովը, ներկայումս Ադրբեջանից Իրան գազի առաքումն իրականացվում է սվոփ-օպերացիաների եղանակով: Իրանն իր հերթին նույնքան ծավալի գազ է առաքում Նախիջեւան:«Ներկայումս Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի հետ բնական գազի ուղիղ առաքումների ուղղությամբ: Բանակցություններն ավարտվելու են առաջիկայում: Նախնական փուլում Ադրբեջանն Իրան է առաքելու 1 մլրդ խմ գազ, հետագայում ծավալները կավելացվեն մինչեւ 5 մլրդ խմ-ի»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment