Wednesday, June 15, 2011

Ադրբեջանցիները նորից հոխորտում են

HayNews.am. 15-6-2011- Հունիսի 26-ին Ադրբեջանի բանակը «կցուցադրի իր ողջ հզորությունը», ասել է Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը: Հունիսի 26-ը Ադրբեջանի Զինված ուժերի օրն է, որը ամեն տարի շուքով նշվում է,
զորահանդեսների անցկացումը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանական ժողովուրդը պետք է տեսնի, թե ինչ հզոր բանակ ունի, պետք է հպարտանա դրանով եւ վստահ լինի, որ բանակը ի զորու է ազատագրել զավթված
հողերը», – ասել է Ասկերովը:
Հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի,Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս առթիվ Զիյաֆետ Ասկերովը ասել է, որ «եթե Կազանի հանդիպումից հետո հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը
չարդարանան, Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով ազատագրել «իր հողերը»:

No comments: