Wednesday, June 15, 2011

Օբաման շնորհավորել է Էրդողանին «պատմական ընտրությունների հաղթանակի» առթիվ

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Շնորհավորում եմ Ձեզ պատմական ընտրությունների հաղթանակի կապակցությամբ»,– ասել է Օբաման՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առկա լավ և ուժեղ հարաբերությունները հետագայում էլ ավելի կզարգանան և կուժեղանան։

No comments: