Շնորհակալություն հայտնելով ԵՄ–ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ մինսկյան գործընթացին աջակցելու համար՝ Իլհամ Ալիևը հայտարարել է.
«Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների առաջնորդների՝ հակամարտության կարգավորման սկզբունքների առնչությամբ արած վերջին հայտարարությունները հուսադրող են։ Հատկապես հուսադրող է Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների այն հայտարարությունները, որ ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոփոխվի, և այն, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, որն իր մեջ ներառում է տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Եվ սրանք միմյանց չհակասող սկզբունքներ են։ Անհրաժեշտ է խնդրի այնպիսի կարգավորում, որի շրջանակում կպահպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և տարածաշրջանում մարդիկ կապրեն ազատ և խաղաղ։ Ես կարծում են, որ Մինսկի խմբի առաջարկությունները հիմք են ստեղծում դրա համար։ Մենք բանակցություններում հայկական կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և ցանկանում, որպեսզի խնդիրը հնարավորինս շուտ լուծվի, ինչն էլ իր հերթին մեր հողերի ազատագրումից հետո թույլ կտա հազարավոր ադրբեջանցիների վերադառնալ իրենց տները»։
ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը, մեկնաբանելով առաջիկայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև Կազանում կայանալիք հանդիպումը, ասել է. «Այժմ իսկական ժամանակն է, որպեսզի լրացուցիչ ջանքեր գործադրվեն հիմնարար սկզբունքների առնչությամբ համաձայնագիրը ավարտին հասցնելու համար։ Իսկ սա թույլ կտա սկսել բանակցությունները խաղաղ համաձայնագրի առնչությամբ»,– ասել է Ռամպոյը՝ ընդգծելով, որ ԵՄ–ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment