Օրաթերթի խմբագրականում կարդում ենք.
Վրացական, ոչ թե հայկական կողմն է փորձում յուրացնել ոչ միայն քաղկեդոնական, այլև դարավոր հայկական եկեղեցիները։ Եվ Վրաստանում հայկական եկեղեցուն, իսկ Հայաստանում վրաց եկեղեցուն իրավաբանական կարգավիճակը միաժամանակ ճանաչելու վրացական պայմաններին համաձայնելով, ընդ որում առանց քննարկման առարկա դարձնելու Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վիճակի խնդիրը՝ հայկական կողմը հավասարաություն է դնում երկու երկրներում խնդրո առարկայի շուրջ վարվող քաղաքականությունների միջև և օրինականացնում է հայկական ազգային փոքրամասնության, առաքելական կրոնական համայնքի և հայկական եղեկեցիների նկատմամբ Վրաստանի իշխանությունների անհանդուրժողականությունը։ Սա ուղղակի վկայությունն է այն բանի, որ եկեղեցին ևս վարակվել է հայկական «փառապանծ» դիվանագիտությանը բնորոշ բոլոր ախտերով։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment