Wednesday, June 15, 2011

«ՖԱՐՍ». Թուրքիան զինում է Սիրիայի ընդդիմադիր հանցագործ խմբավորումներին

Panorama.am- 15-6-2011- «Թուրքիան Սիրիայի ընդդիմադիր հանցագործ խմբավորումներին ապահովում է զենքով: Այդ զինված խմբավորումների հանցագործությունները կատարյալ ցեղասպանություն է և հակասում է համամարդկային արժեքներին»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` «Ալ Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Սիրիայի փաստաբանների պալատի նախագահ Նեզար Սաքիֆը:
Սիրիացի իրավապաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը փոխանակ դատապարտի այդ հանցագործությունները, լռություն է պահպանում:
Իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում էլ Թուրքիայի հարցերով իրանցի վերլուծաբան Բահրամ Ամիր Ահմադիանը նշում է, որ Սիրիայի ներքաղական հարցում Իրանի և Թուրքիայի շահերը բախվում են. Թուրքիան աջակցում է Սիրիայի ընդդիմադիրներին, իսկ Իրանն աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը:

No comments: