Wednesday, June 15, 2011

Կիպրոսը պատրաստ է հաղթահարել Թուրքիայի հետ խնդիրները` մեկ պայմանով

News.am. 15-6-2011- Կիպրոսը պատրաստ է «հաղթահարել Թուրքիայի հետ խնդիրները` մեկ պայմանով, եթե Անկարան համագործակցի կիպրական խնդրի արդարացի, կենսունակ եւ գործուն լուծման ուղղությամբ` երկգոտի, երկհամայնք դաշնության ստեղծման հիման վրա»: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն` մեկնաբանելով Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Ընտրությունները հետեւում են, եւ Թուրքիան պետք է ապացուցի, որ ձգտում է կարգավորել կիպրական խնդիրը` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա»,- ասել է կիպրացի պաշտոնյան:

No comments: