Saturday, June 25, 2011

Թուրք–սիրիական սահմանին թուրքական զորքերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել

Tert.am.24-6-2011- Թուրք–սիրիական սահմանին տեղաբաշխված Թուրքիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության են բերվել։ Ինչպես հաղորդում է արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, դա պայմանավորված է սահմանամերձ տարածքում սիրիական զորքերի կենտրոնացմամբ։
Հեռուստաալիքը նաև հայտնում է, որ սիրիական ռազմական ստորաբաժանումները, ներառյալ տանկերը, արդեն սահմանագծից 500 մետր հեռավարության վրա են գտնվում։
Թուրքական կողմը կարծիք է հայտնել, որ սիրիական ստորաբաժանումները սահմանի մոտ Թուրքիա անցնել փորձող «փախստական–զինծառայողներին հետապնդման գործողություն են իրականացնում»։
Թուրքիայի արտգործանախարարը երեկ իր խորը անհանգստությունն էր հայտնել սահմանի անմիջական հարևանությամբ Սիրիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ։
Նշենք, որ Սիրիայում սկսված ժողովրդական հուզումների պատճառով Թուրքիայի սահմանն անցած սիրիացի փախստականների թիվն արդեն 12 0000–ի է հասել, նրանք բոլորը տեղավորվել են 5 ճամբարում։
Սիրիայում մարտի կեսերից սկսված ժողովրդական հուզումները շարունակվում են առ այսօր։

No comments: