Saturday, June 25, 2011

ԱՄՆ-ն հնարավոր է շարունակի Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ երկխոսությունը Ադրբեջանի հետ

News.am. 24-6-2011- ԱՄՆ-ն հնարավոր է շարունակի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ երկխոսությունն Ադրբեջանի հետ։ Այս մասին հունիսի 24-ին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Էնդրյու Շապիրոն։
Trend.az-ի փոխանցմամբ, Շապիրոն նշել է, որ ներկայումս Միացյալ Նահանգները հակահրթիռային կայանների հարցերը քննարկում են Ռուսաստանի հետ եւ ՆԱՏՕ-ում համագործակցության շրջանակում։
Հիշեցնենք, որ Մոսկվան 2007թ. «Մեծ Ութնյակի» գագաթաժողովին ԱՄՆ-ին առաջարկել էր համատեղ օգտագործել Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ՌԼԿ-ն, ինչպես նաեւ Ռուսաստանում կառուցվող Արմավիրի ՌԼԿ-ն։

No comments: