Thursday, June 23, 2011

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԿԱԶԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՎԵՐՍՏԻՆ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Չի բացառվում, որ հանդիպումից հետո նորից ափսոսանք հայտնի կարգավորման պատեհ առիթը բաց թողնելու համար

Ամեն անգամ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստվում են բանակցային նոր հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն ու համանախագահները լավատեսական տրամադրություններով ասպարեզ են իջնում: Նրանք ոչ թե կանխատեսում են, այլ կանխագուշակում, թե առաջիկա հանդիպումը կհանգեցնի լուրջ արդյունքի, ուստի եւ հեռու չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Այս առումով բացառություն չի կազմում հունիսի 25-ին Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հովանավորությամբ նախատեսվող Սարգսյան-Ալիեւ 9-րդ եռակողմ հանդիպումը: Թերեւս միակ տարբերությունն այն է, որ այս հանդիպումից «սպասումները մեծ են», ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են ստորագրված տեսնել հաշտության համաձայնագրի համար հիմք հանդիսացող որեւէ փաստաթուղթ:
Կկայանա՞ այդ համաձայնությունը, թե՞ ոչՙ ցույց կտա առաջիկա հանդիպումը: Բայց որ Մինսկի խմբի համանախագահող երկրներըՙ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, այսպես կոչված կենսական շահեր հետապնդելով Հարավային Կովկասում, հանուն ազդեցության անհաշտ մրցակցություն են ծավալում միմյանց հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղն ու դերը առանցքային նշանակություն ունեն մրցակցող կողմերի համար, կասկած չի հարուցում:
Ակնհայտ է, որ հակամարտության ամերիկյան կամ ֆրանսիական նախաձեռնությամբ կարգավորման դեպքում աննախադեպ կամրապնդվեն համապատասխանաբար ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, որի միջոցով էլ թերեւս Եվրոմիության դիրքերը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլեւ Հարավային Կովկասի ողջ տարածքում:
Քանի որ Ռուսաստանն արդեն ամուր դիրքեր ունի, որոնք հարավօսական պատերազմից հետո էլ ավելի են ամրապնդվել, ուստի հակամարտության Մոսկվայի նախաձեռնությամբ կարգավորումը կնշանակի ռուսական ազդեցության լիարժեք տարածում Հարավային Կովկասում: Դրանով վերջ կգտնի անհաշտ մրցակցությունը ԱՄՆ-ի հետ, տարածքից դուրս կմղվի նաեւ Ֆրանսիան, այսպիսով նրանք պարտված լինելով մրցակցությունում, կզրկվեն ոչ միայն Ռուսաստանին Հարավային Կովկասից վտարելու, ավելինՙ նրա հետ նույնիսկ նոր մրցակցության մեջ մտնելու հնարավորությունից:

Այլ կերպՙ որքան էլ «մեծ սպասելիքներով» որեւէ փաստաթղթի ստորագրման հավանականությունների մասին Կազանի հանդիպումից առաջ արված հայտարարությունները ընդհանուր լինեն Մինսկի խմբի երեք երկրների համար, նրանցից ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ամենեւին էլ ձեռնտու չպետք է լինի այդպիսի փաստաթղթի ռուսական նախաձեռնությամբ, այն էլՙ Ռուսաստանի տարածքում ստորագրումը:
Այսինքնՙ նրանք, այդ թվումՙ Ռուսաստանը, անկախ բովանդակության ընդհանրությունից, բոլորովին անկեղծ չեն իրենց հայտարարություններում: Ընդհակառակըՙ դեռ հակամարտության կարգավորումը մի կողմ, բացի սեփականիցՙ նույնիսկ չեն հանդուրժում բանակցային հանդիպում կազմակերպելու այլ նախաձեռնություն: Այդ իսկ պատճառով էլ կողմերից մեկի նախաձեռնությանը մյուս երկուսը հակադրվում եւ համատեղ ջանքերով դա չեզոքացնում են: Թեեւ դրա հետեւանքով բանակցային գործընթացը վերադառնում է ելման կետ: Սակայն միմյանց նախաձեռնությունը չեզոքացնելու համար ջանք գործադրողները, մոռանալով իրենց լավատեսական հայտարարությունները, չեն խորշում ափսոսանք հայտնել Սարգսյան-Ալիեւ հանդիպման հերթական առիթը բաց թողնելու առնչությամբ: Նրանց է միանում հանդիպման նախաձեռնող Ռուսաստանը:
Սա նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները նախապես քաջ գիտեն ինչպես անհաշտ մրցակցության ընթացքի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունների կարեւորության մասին, ուստի նրանց համար միանգամայն կանխատեսելի է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային հանդիպման ելքըՙ հատկապես, երբ դա անց է կացվում ՌԴ նախագահի հովանավորությամբ հենց Ռուսաստանի տարածքում:
Որքան էլ ադրբեջանցին լինի բորենիների ոհմակ, այլ ոչ թե պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկ ընդհանրություն, այսինքնՙ ժողովուրդ, այս ամենին քաջատեղյակ է նաեւ ադրբեջանական ոհմակը: Այդ իսկ պատճառով բանակցային յուրաքանչյուր հանդիպումից հետո, հատկապես ՌԴ նախագահի հովանավորությամբ կազմակերպված, ապավինում է Մինսկի խմբի երկրներից ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներողամտությանը եւ սահմանային շփման գծում գործի է դնում դիպուկահարների, որպեսզի վայելի հայ զինծառայող սպանելու «հաճույքը»:
Զուգահեռ դրան, Ադրբեջանի ղեկավարությունը աշխարհով մեկ պատերազմը վերսկսելու վայնասուն է բարձրացնում: Թեեւ վայնասունները ապարդյուն են անցնում, սակայն ադրբեջանցի հրոսակը չարագործությունից չի հրաժարվում, ոչ էլ պատժում են նրան: Ավելինՙ ԱՄՆ-ն, Ֆրանսիան զսպվածության ընդհանուր կոչ անելով, հավասարության նշան են դնում մարդասպան ստահակի եւ հայկական կողմի միջեւ: Նրանք թերեւս դրանով էլ խրախուսում են չարագործ հրոսակին: Ինչո՞ւ, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի նախագահի հովանավորությամբ կազմակերպված բանակցային ամեն հանդիպումից հետո Ադրբեջանի իրականացրած սադրիչ գործողությունը ուղղված է լինում Հայաստանի նախագահի մասնակցությամբ անցկացված բանակցային հանդիպման ռուսական նախաձեռնության դեմ: Այսինքնՙ խնդիրը ադրբեջանցի մարդասպան հրոսակի նկատմամբ ամերիկացիների կամ ֆրանսիացիների համակրանքը չէ, այլ ադրբեջանական սադրանքներով ռուսական նախաձեռնության չեզոքացումը:
Հատկանշական է, որ ադրբեջանցիներին սադրանքի համար չի դատապարտում նաեւ Ռուսաստանը: Նա էլ ռուսական երբեմնի գերազդեցությունը վերականգնելու հաշվարկներով խուսափում է, որ ադրբեջանցի հրոսակին ինքնակամ չմղի ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի գիրկը, ոչ էլ Թուրքիա: Ավելին, Ռուսաստանը ամեն կերպ փորձում է Ադրբեջանին հակադրել Թուրքիայի դեմ, ընդ որումՙ հենց Հայաստանի միջոցով: Ըստ երեւույթին, այս տեսանկյունից պետք է մոտենալ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի նկատմամբ նրա ընդգծված դրական դիրքորոշմանը:
Չի բացառվում, որ Կազանում նախատեսվող հանդիպումը հանգեցնի նույն արդյունքի, ինչ նախորդներն էին: Այդ դեպքում Մինսկի խմբի երկրները պատեհ առիթը բաց թողելու համար նորից ափսոսանք կհայտնեն, իսկ ադրբեջանցի մարդասպանը նոր չարագործություններով վերստին սադրանքի կդիմի եւ նորից կապավինի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներողամտությանը: Հետեւաբար պետք է մտածել հրոսակին ինքնուրույն պատժելու մասին:
Կան ժողովուրդներ, որոնք առանց պատժվելու չեն գիտակցում իրենց չարագործությունը: Քանի որ ադրբեջանցին բորենիների ոհմակ է, ուստի նա առավել եւս չի այդ գիտակցի: Թեեւ ղարաբաղյան պատերազմում մենք խուզել ենք այդ բորենիների պոչը, սակայն Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում խոշտանգված մեր քույրերի, եղբայրների վրեժը դեռեւս չենք լուծել: Գոնե պետք է լուծել սպանված յուրաքանչյուր հայ զինվորի վրեժն ըստ արժանվույն, այլապես մարդասպան հրոսակը էլ ավելի կլկստվի:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին, ապա հիշեցնենք, որ հայկական հարցի պատմությունը հայ ժողովրդի նկատմամբ արեւմտյան մեծ տերությունների որդեգրած չարանենգ քաղաքականության պատմությունն է նաեւ: Անսկզբունքայնությունն ու երկերեսանիությունը միշտ եղել են այս տերությունների բնորոշ հատկանիշը: Հետեւաբար նրանք հայ զինվորի սպանությունը առանց երկմտելու այնքան կհանդուրժեն, որքան հանդուրժելով խրախուսում են ադրբեջանցի մարդասպանի չարագործությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: