Tert.am. 8-6-2011- «Հայկական տոլման հին հայկական խոհանոցի ուտեստ է և ոչ մի կերպ չի կարող ադրբեջանական կամ թուրքական լինել»,–Tert.am–ին այսօր պարզաբանեց ազգագրագետ Մանան Առաքելյանը։«Բուն բառը առաջացել է ուրարտերեն «ուդուլի» բառից, ինչը նշանակում է խաղողի վազ, որը հետագայում դարձել է «տոլի», ավելի ուշ՝ նաև «տոլմա»։ Ադրբեջանցիները պարզապես վերցրել են արևմտահայերի դոլմա բառը. վերջիններս հենց այդպես են այն անվանում, և քանի որ դա նրանց լեզվաընտանիքին մոտ բառ է, հայտարարում են, որ այն հենց իրենցն է»,– նշեց ազգագրագետը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց, որ հարևան Ադրբեջանում «դոլման մերն է» հարցը բարձրացվում է նախագահի մակարդակով, քանի որ այդ և նմանատիպ այլ ազգերը խնդիր ունեն ինքնահաստատման և ապացուցելու, թե իրենք նույնպես հնաբնակներ են։
Մամուլյանը պատմեց, որ առաջիկայում իրենց կողմից կազմակերպվելիք հայկական ավանական ճաշակսակների համտես–ցուցահանդեսներից մեկում պատրաստվում են ներկայացնել չբեղմնավորված դդմի ծաղկի մեջ մսի լցոնմամբ տոլմա, որը նաև անվանել են Վանա տոլմա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment