Sunday, June 19, 2011

Թուրքիայում նորընտիր պատգամավորների երդման հետ կապված ճգնաժամ է հասունանում

News.am. 19-6-2011- Թուրքիան կարող է բախվել եւս մեկ ճգնաժամի, այս անգամ` կապված նորընտիր պատգամավորների երդման հետ: Խնդիրն այն է, որ քրդամետ հայացքներ ունեցող մի քանի անկախ պատգամավորներ չեն ցանկանում կարդալ պատգամավորական երդման տեքստի որոշ հատվածներ` համարելով, որ դրանք հակասում են իրենց գաղափարական սկզբունքներին եւ ռասիստական տարրեր են պարունակում: Այդ մասին հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը:
Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից հավանության արժանացած ցուցակից պատգամավորներ ընտրված, սոցիալիստական հայացքներ ունեցող Սիրի Սյուրեյա Օնդերը, Լեվենտ Թյուզելը եւ Էրթուղրուլ Կյուրկյուչը հայտարարել են, որ չեն ցանկանում հավատարմության երդում տալ Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի բարեփոխումներին ու սկզբունքներին եւ Սահմանադրությանը: Նրանք նշել են, որ երդման տեքստը չի համապատասխանում սոցիալիստական գաղափարախոսությանը:

No comments: