«Խաչքարերի արվեստը. Հայկական խաչքարեր» ցուցահանդեսը կազմակերպվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնական գրասենյակում: Բացումը տեղի ունեցավ 2011թ. հունիսի 15-ին, 18:30-ին: Միջոցառումն անցկացվում էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի եւ ՄԱԿ-ում կրթության, գիտության, մշակույթի հարցերով Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի հովանավորությամբ: Ազնավուրը ներկա չէր: Բազմաթիվ մարդիկ էին եկել հիանալու խաչքարերի գեղեցիկ լուսանկարներով: Սակայն մեծ էր մեր զարմանքը, երբ նկատեցինք, որ հայկական արվեստի այդ գլուխգործոցների ծագման վայրի մասին ոչ մի հիշատակում լուսանկարների ներքեւում չկա:
Խաչքարը մնում է հայ ժողովրդի հին մշակույթի յուրօրինակ խորհրդանիշ: Որեւէ այլ երկիր կարո՞ղ է պարծենալ, թե իր մշակութային ժառանգությունում ունի այդպիսի նրբագեղությամբ քարե նմուշներ: Դրանք հայ ժողովրդի հոգին են: Խաչքարերի ստեղծման վայրը չնշելը, այդ նահանգներում հայկական ներկայության հերքում է նշանակում:
Արվեստն ու մշակույթը ունիվերսալ արժեքներ են, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ն պարտավոր է պաշտպանել եւ ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում: Այդ ի՞նչ արտաքին ուժ կարող է պարտադրել այդպիսի հեղինակություն ունեցող կազմակերպությանը հրաժարվել իր ունիվերսալ կարգախոսից:
Հնարավո՞ր էր նավթի վաճառքից ստացած շահույթն օգտագործել Ադրբեջանի բռնազավթած հայկական տարածքներում խաչքարերի ոչնչացման նպատակով: Մի՞թե 2005 թվականին հայերի հարազատ հողում` Նախիջեւանում ադրբեջանիցները չոչնչացրեցին հայկական գերեզմանները, այդ թվում Ջուղայում, որտեղ կային խաչքարեր:
Այն ժամանակ, չնայած բազմաթիվ բողոքներին, ՅՈւՆԵՍԿՕ-ն չարձագանքեց ու չփորձեց կանխել հայկական մշակույթի ոչնչացումը: Գիտնականները լաբորատորիաներում հազվագյուտ եւ անհետացող կենդանիների առանձնյակներ են պահում ֆորմալինի մեջ: Ադրբեջանցիներն էլ որոշ հայկական ստեղծագործություններ պահում են նավթի մեջ, որպեսզի հավակնեն դրանք ներկայացնել որպես ադրբեջանական մշակույթ:
Թուրքիան իր հերթին չյուրացրե՞ց բյուզանդական, հունական, հայկական ժառանգությունը, որպեսզի ձեւավորի ազգային մշակույթ: Առեւտրային ոլորտում փողի իշխանությունը ոտնտատակ է անում բոլոր մարդկային արժեքները, լինեն դրանք բարոյական, հոգեւոր, թե մշակութային:
Մերկանտիլիզմը չի ճանաչում այդ մարդկային արժեքները: Այն ենթարկվում է միայն մեկ օրենքի` շահի օրենքին: Կարո՞ղ ենք մենք հուսալ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն մի կազմակերպություն է, որն այդպիսի ֆինանսական մանրախնդրությունից վեր է: Ձուկը գլխից է փտում, իսկ շարքային քաղաքացին քիթը մոտեցնում է ձկան պոչին եւ հարցնում. «Փտումը պոչի՞ն է հասել»:
Մենք այդ հարցն ենք այսօր մեզ տալիս. «Կարո՞ղ է նավթի վաճառքից ստացված փողի իշխանությունը ազդեցություն ունենալ ՅՈւՆԵՍԿՕ-ի նման կազմակերպության վրա»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment