Thursday, June 16, 2011

Թուրքական ընկերությունները տուր-փաթեթներ են առաջարկում դեպի Հայաստան

«Լրագիր» 15-6-2011- Երկու թուրքական տուրիստական գործակալություն որոշել են այս տարվա օգոստոսին իրենց հաճախորդներին տուր-փաթեթներ առաջարկել դեպի Հայաստան: Թաուեր Տուրիզմ գործակալության տնօրեն Տիգրան Ալթունը ասում է` թուրք եւ հայ տուրիստները ստիպված են Վրաստանով ճամփորդել, սակայն հիմա իրավիճակը փոխվել է, հայտնում է Հյուրրիյեթը: Ի դեպ, Տիգրան Ալթունը ինսունականների սկզբին շարունակական թռիչքների էր կազմակերպել Թուրքիա-Հայաստան երթուղով:
Հիսուն մարդ արդեն ցանկություն է հայտնել Հայաստան մեկնել, ասել է Հարություն Դեմիրը, Թութեն Տուրիզմ ընկերության համասեփականատերը: Նախորդ երկու տարիներին, բացի Ստամբուլի հայերից, այս ընկերության միջոցով մի խումբ թուրք տուրիստներ են այցելել Հայաստան: Այս տարի ամեն ինչ ներառող փաթեթն արժե 960-1200 եվրո:

“Իմ ամենամեծ ցանկությունն է տեսնել երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ երկխոսության վերահաստատումը: Ինձ համար մեծ նշանակություն կունենա Թուրքական ավիաուղիների կողմից դեպի Երեւան թռիչքների կազմակերպումը”, ասում է Տիգրան Ալթունը:

No comments: