Thursday, June 16, 2011

Սերգեյ Լավրով. Իրանը չի պատրաստվում ստեղծել ատոմային զենք

Panorama.am. 15-6-2011- «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաստիացրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որ պաշտոնական Թեհրանը չի պլանավորում ատոմային զենք ստեղծել»`անդրադառնալով այսօր կայացած Իրանի և Ռուսաստանի նախագահերի հանդիպման արդյունքներին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով, Մահմուդ Ահմադինեժադը նաև նշել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել միջազգային միջնորդների Վեցնյակի հետ:

No comments: