«Հայաստանի տնտեսությանը, գործարարությանը և ներդրումների գրավչությանը բազում խնդիրներ են խոչընդոտում։ Նախ՝ մեծ շուկա չկա, մարդիկ քիչ են, որպեսզի դրսից մարդիկ ավելի շատ ապրանքներ բերեն, նոր ներդրումներ բերեն կամ նոր գործեր սկսեն։ Այստեղի մոնոպոլիաներն էլ մեծ դժվարություններ են առաջացնում նոր ներդրումներ բերելու համար։ Շատ մեծ ճնշում կա, եթե նոր ապրանք ես ուզում բերել։ Դա մեծ պրոբլեմ է այստեղ՝ մեզ համար, որն առիթ չի տալիս փոքրիկ բիզնեսմեններին գալ այստեղ ու ներդրումներ անել։ Հողմնահարը երկրի փոքր բիզնեսմեններն են, ոչ թե հսկա՝ կառավարական մակարդակի մեծ ընկերությունները»,– նշեց գործարարը։
Այս հարցի առնչությամբ պատգամավոր Մանվել Բադեյանը համամիտ էր գործարարի հետ։ Ավելին, նա մատնանշեց այլ խոչընդոտող գործոններ ևս։
«Պետք է ասեմ, որ ներդրումների առումով հիմա աշխարհում գրավիչ երկիր չկա, առհասարակ։ Որովհետև ճգնաժամային իրավիճակում է ապրում ամբողջ աշխարհը։ Ճգնաժամը պատճառներից մեկն է, և Հայաստանը, բացի այդ խոշոր գործոնից, ունի մի քանի այլ սահմանափակումներ՝ քաղաքական գործոնը, աշխարհագրական գործոնը և շուկայի փոքրության գործոնը։ Եվ գոյություն ունի կառավարման հմտության գործոնը՝ թե որքանով ենք մենք լավ կառավարում մեր երկիրը, որքանով ենք ճիշտ օրենքներ ընդունում, և որքանով է մեր վարչարարությունը ճիշտ։ Այստեղ մենք անելիքներ շատ ունենք։
Եթե մենք չենք կարող մեր շուկայի տարողունակությունը մեծացնել, կամ մեր աշխարհագրական դիրքը փոխել, ապա ներսից, սուբյեկտիվ գործոնները վերացնելով, մենք հնարավորություն ունենք և պարտավոր ենք ճիշտ կառավարել մեր երկիրը։ Երկրի զարգացմանը շատ մեծ խոչընդոտ է նաև կոռուպցիան, ինչ խոսք՝ ամենախոշոր արգելակող գործոններից մեկն է։ Գլխավոր խոչընդոտներից մեկն է մեր շուկայի մոնոպոլիզացումը»,– ասաց ԱԺ պատգամավորը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment