Sunday, June 5, 2011

Թուրքիայում փակում են ալկոհոլի խանութները

Tert.am. 4-6-2011- Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների հետ կապված թունավորումներից հետո որոշել են փակել ալկոհոլի խանութները:
Ինչպես հաղորդում է rbc.ru կայքը, ոստիիկանությունը ալկոհոլի առևտուր իրականացնող շուրջ 300 առևտրային կետ է փակել, որտեղ հայտնաբերվել են կեղծ սպիրտային խմիչքներ: Բացի դրանից, Ստամբուլում կեղծված ալկոհոլի մի ամբողջ պահեստ է հայտնաբերվել:
Թուրքիայի իշխանությունները խանութների տերերին խնդրել են աջակցել իրենց կեղծված ալկոհոլի վաճառքի հարցում, որպեսզի հետագայում նոր մահվան դեպքեր չգրանցվեն:
Նշենք, որ վերջերս Թուրքիայում մի քանի ռուս զբոսաշրջիկ թունավորվել էր ալկոհոլից, որոնցից երկուսը մահացել էին:

No comments: