Wednesday, June 15, 2011

Թուրքիայի ԱԳՆ-ում տեղի կունենա արտակարգ խորհրդակցություն

Panorama.am. 14-6-2011- Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում և Սիրիայում Թուրքիայի դեսպանները շտապ կանչվել են Անկարա`Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` խորհրդակցությունը տեղի կունենա հունիսի 15-ին` Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուի ղեկավարությամբ:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է ներսիրիական զարգացումների քննարկումը, ինչպես նաև այդ երկրից դեպի Թուրքիա փախստականների զանգվածային ներհոսքի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը կմասնակցեն նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության և Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:
Նշենք, որ սիրիացի փախստականների հոսքը դեպի Թուրքիա աճում է: Մոտ 10 հազար մարդ է կուտակվել սահմանի սիրիական կողմում, իսկ շուրջ 7000-ն էլ արդեն հատել է հարևան երկրի սահմանը: Նրանց մեծամասնությունը թուրք-սիրիական սահմանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Ջիսր Ալ-Շուղուր քաղաքի բնակիչներ են: Այս մասին հաղորդում է «Regnum» գործակալությունը` հղում կատարելով «Euronews» հեռուստատեսության թուրքական ծառայությանը:

No comments: