Tert.am. 15-6-2011- ԼՂ հակամարտության կարգավորման այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունավետ է։ Ադրբեջանական Trend.az գործակալության հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն։«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը բավական ճկուն է և ի վիճակի է արագ կերպով արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին»,– Եվրախորհրդարանի լսումների ժամանակ իր ելույթում ասել է Բրադտկեն։ Համանախագահը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ապագայում մեծ է լինելու նաև ԵՄ–ի դերը։
Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն նշել է, որ այդ հակամարտության մեջ ԵՄ–ի դերը որոշիչ է։ «ԵՄ դերն առնվազն երկու երկրների քաղաքացիական հասարակություններին նախապատրաստելու մեջ է»,– ասել է Ֆասյեն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment