Wednesday, June 29, 2011

Թուրքիայի խորհրդարանի նոր գումարման առաջին նիստն սկսվել է սկանդալով

Թուրքիայի խորհրդարանի նոր գումարման առաջին նիստը հունիսի 28-ին Անկարայում սկսվել է սկանդալով:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են երդվել, իսկ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները բոյկոտ են հայտարարել մեջլիսին ի նշան բողոքի, քանի որ դատարանները հրաժարվում են ազատ արձակել իրենց ընտրված պատգամավոր ընկերներից մի քանիսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք մեզ համար որեւէ արտոնություն չենք ցանկանում: Մենք չենք երդվելու այնքան ժամանակ, քանի դեռ երդվելու հնարավորություն չունեն մեր գործընկերները»,- ասել են նրանք՝ նկատի ունենալով լրագրող Մուստաֆա Բալբային եւ բժշկության պրոֆեսոր Մեհմետ Հաբերալին, որոնց Ստամբուլի դատարանը հրաժարվում է ազատ արձակել: Վերջիններս Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներ են:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատել է խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու ընդդիմության որոշումը:

No comments: