
«Այս ընտրություններում ամենակարևոր հարցն այն է, որ նախընտրական արշավներում չի խոսվել հայկական հարցի և Ղարաբաղյան խնդրի մասին։ Սա նշանակում է, որ այս հարցերը Թուրքիայի համար առաջնահերթություններ չեն»,– ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։
Բանախոսի մեկնաբանմամբ՝ Հայաստանի համար այս ընտրությունները նշանակում են երեք կարևոր բան։ Առաջինը Արձանագրություններն ու դրանց հետ կապված գործընթացներն են, որ կասեցված են և այլևս չեն թարմացվում։ Երկրորդը, որ Թուրքիայի վարչապետն այս ընտրություններից հետո իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Ադրբեջան։ Եվ երրորդ հանգամանքն այն է, որ հայ–թուրքական հարաբերություններում կհայտնվեն նոր դեմքեր։
«Մենք կարող ենք թուրքական կառավարական կաբինետում փոփոխություններ տեսնել։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերակառուցենք և սկսենք մեր հարաբերությունները նոր մարդկանց հետ։ Այս առումով Հայաստանն արդեն առավել ուժեղ դիրքերից է հանդես գալիս։ Քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների առումով թուրքական կաբինետում հանդես կգան նոր դեմքեր, ովքեր քաջատեղյակ չեն Հայաստան–Թուրքիա հարաբերություններից, սա նշանակում է, որ հայ–թուրքական Արձանագրությունների գործընթացը, որ այժմ կասեցված է, նոր զարգացումներ և դրսևորումներ կունենա»,– նշեց Ռիչարդ Կիրակոսյանը։
No comments:
Post a Comment