Monday, June 6, 2011

PKK-ն կոչ է արել քրդերին թուրք ազգայնականների միտինգին չմասնակցել եւ որեւէ ակցիա չանել

News.am. 6-6-2011- Թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դեւելեթ Բահչելիի՝ Դիարբեքիրում հունիսի 6-ի նախընտրական հանրահավաքի հետ կապված PKK-ն հայտարարություն է տարածել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ PKK-ն դիարբեքիրցիներին կոչ է արել չմասնակցել եւ միտինգի ժամանակ որեւէ բողոքի գործողություն չիրականացնել։
MHP-ի լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը 16 տարի առաջ Դիարբեքիրում հատուկ ջոկատայինների եւ գյուղերի պահապանների հսկողությամբ կարողացել էր 50 հոգու առաջ ելույթ ունենալ։
Օրեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր MHP-ի 17 անդամի, ովքեր նախատեսել էին Դիարբեքիրում իրենց առաջնորդի հանրահավաքի ժամանակ սադրանքներ իրականացնել։

No comments: