Monday, June 6, 2011

Եթե Ադրբեջանի խանը ճիշտ քայլեր չկատարի, այդ երկիրը կվերածվի Սիրիայի. «Եվրատեսիլ-2012»-ը Ադրբեջանում չի անցկացվի

Panorama.am. 6-6-2011- Գերմանիայում բնակվող 43-ամյա հայտնի գուշակ Արտյոմ Դրագունովը մոտ ապագայի համար որոշ երկրների վերաբերյալ սենսացիոն գուշակություններ է արել: «Ազադլիգը» գրում է, որ նրա կանխատեսումները բազմաթիվ դեպքերում ճիշտ են դուրս եկել:
Ա.Դրագունովն այս անգամ հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը Ադրբեջանում տեղի չի ունենա: Դրա պատճառն էլ «իրադրության լարվածությունն» է լինելու:
Նրա համոզմամբ, «Եվրատեսիլ-2012»-ն անցկացվելու է այս տարի այդ մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Իտալիայում: «Եթե Ադրբեջանի խանը ճիշտ քայլեր չկատարի, այդ երկիրը կվերածվի Սիրիայի»,- ասել է Ա.Դրագունովը:
Թերթը նշում է, որ Ա.Դրագունովը կանխատեսել էր Ճապոնիայի աղետը և Պերմի հրդեհը: 2011 թ-ի փետրվարի 21-ին, հազարավոր մարդկանց կյանքին վերջ դրած աղետից երեք շաբաթ առաջ Ա.Դրագունովն իր բլոգում գրել էր. «Ճապոնիայի մասին: Նրանց հետ պատերազմ չի լինելու: Մոտ ժամանակում այնտեղ երկրաշարժ է լինելու: Նույնիսկ ռումբի կարիք չկա»:
Պերմում տեղի ունեցած հրդեհից երեք շաբաթ առաջ, 2009 թ-ի նոյեմբերի 13-ին, նա իր բլոգում գրել էր այդ մասին:
«Ժամանակը ցույց կտա, թե Ադրբեջանի հետ կապված կանխատեսումները որքանով կիրականանան»,- գրում է «Ազադլիգը»:

No comments: