
«Մենք պատրաստ ենք բանակցել և քննարկել ամեն տեսակի հարց։ Մեր ժողովուրդն այդ լիազորությունը, պարտականությունն ու պատասխանատվությունը մեզ է տվել։ Այժմ խաղաղություն տանող ճանապարհները միասին պետք է բացենք... Սակայն որպեսզի դադարի պատերազմը, պետք է բանակցությունները շարունակել Օջալանի հետ՝ միևնույն ժամանակ բանակցելով նաև պատերազմի կողմ հանդիսացող PKK–ի հետ։ Իշխանությունները չպետք է խուսափեն դրանից։ Խաղաղության համար պատրաստ են և քուրդ, և թուրք ժողովուրդները։ Իշխանություններն այլևս հանուն խաղաղության պետք է քայլեր իրականացնեն և ուղիղ բանակցությունների գնան PKK–ի հետ։ Իսկ մենք՝ քաղաքական գործիչներս, պատրաստ ենք ցուցաբերել մեր աջակցությունը»,– ասել է Դեմիրթաշը։
No comments:
Post a Comment