Friday, July 8, 2011

Թուրքիայում ուզում են դատել զոհված քուրդ զինյալի 102-ամյա մորը

Tert.am. 8-7-2011- Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զոհված զինյալի մոր` 102-ամյա Լալիհան Աքբայի դեմ:
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, ամիսներ առաջ Բիթլիսում հիշատակի երեկո է կազմակերպվել 102-ամյա կնոջ որդու` 26 տարի առաջ Հյուսիսային Իրաքում զոհված Մեհմեդ Ռաուֆ Աքբայի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Միջոցառման ժամանակ Լալիհան Աքբայը գովերգել է PKK-ին, ինչի համար Բիթլիսի դատախազությունը 102-ամյա կնոջ դեմ հետաքննություն է սկսել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչությամբ զբաղվելու» մեղադրանքով:

No comments: