Friday, July 8, 2011

Իրանը ձգտում է բարելավել տարածաշրջանային երկրների հետ փոխհարաբերությունները

Panorama.am. 7-7-2011- Տարածաշրջանային երկրների համար լավագույն վիճակ կստեղծվի այն դեպքում, եթե այլևս չլինի երկրների` միմյանց ներքին գործերին միջամտելու միտումը, և դուրս բերվեն օտար երկրներում տեղակայված ռազմական ստորաբաժանումները, - այսօր Շիրազում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Ռ. Մեհմանփարասթը: Այս մասին հաղորդում է «IRNA» իրանական գործակալությունը:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևորագույն գրավականներից են հավաքական շարժումները, որոնք բարենպաստ հող են նախապատրաստում տարածաշրջանային երկրների միջև փոխհարաբերությունների մակարդակի բարձրացման համար:
Ռ. Մեհմանփարասթը երկրների հզորությունը պայմանավորել է ժողովրդական լայն զանգվածների` իշխանություններին ցուցաբերած աջակցությամբ:

No comments: