Tuesday, July 19, 2011

22 տարի առաջ ԱՄՆ-ն ընդունեց Արցախի ժողովրդի կամարտահայտությունը

Голос Армении թերթը հիշեցնում է, որ ուղիղ 22 տարի առաջ` 1989թ-ին, ԱՄՆ սենատի արտաքին կապերի հանձնաժողովն ընդունեց մի բանաձև, որի համաձայն ԱՄՆ-ը կոչ էր անում ԽՍՀՄ-ի առաջնորդ Միխայիլ Գորբաչովին` քննարկել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ Հայաստանի և Արցախի վերամիավորման հարցը:

Հոդվածագիրը նշում է, որ այդ բանաձևը չէր կարող հակասել միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակ արդեն ԱՄՆ օրենսդիր մամինը հասկանում էր, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը ամենևին էլ չեն հակասում միմյանց: Տարածքային ամբողջականություն հասկացությունը դիտարկվում է զուտ որպես երկիրն արտաքին ագրեսիայից պաշտպանելու դրույթ:
«Ի՞նչն է հիմա խանգարում ԱՄՆ-ին` ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը»,-հարցնում է թերթը և պատասխանում. «Փոխվել է քաղաքական կոնյուկտուրան: Այն ժամանակ ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ի փլուզման քաղաքական խնդիր էր հետապնդում, հիմա այն արդեն չկա»: Հոդվածագիրը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ և շնորհակալական ուղերձ հղել 22 տարի առաջ ԱՄՆ սենատում ընդունած բանաձևի համար:

No comments: