Tuesday, July 19, 2011

Ինչու Լեռնային Ղարաբաղում պատերազմը չի վերսկսվում. Geopolitika

Tert.am. 19-7-2011- Լիտվական Geopolitika պարբերականը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անլուծելիության, մասնավորապես, Կազանում երեք նախագահների հանդիպման ձախողման պատճառները:
«Որ Կազանից պետք էլ չէր որևէ առաջընթաց ակնկալել, պարզ դարձավ, երբ Ալիևը վերադարձավ Բաքու, որտեղ կազմակերպեց Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթ: Ցուցադրվեցին ժամանակակից ռազմական տեխնիկա, այդ թվում` Ռուսաստանից գնված С-300 զենիթահրթիռային համալիրներ, «Matador» և «Marauder» զրահամեքենաներ, թուրքական, իսրայելական և չեխական արտադրության ռազմական արտադրանք, ռազմական ինքնաթիռներ և նավեր: Բայց գլխավորը Ալիևի ելույթն էր, որում նա ասաց` պատերազմը չի վերջացել:

Անցած տարվա հունիսի 8-ին Ադրբեջանի Ազգային ժողովը հաստատեց երկրի ռազմական դոկտրինը: Դրանում, մանսավորապես, ասվում էր, որ Ադրբեջանն իրավունք է վերապահում օգտագործելով անհրաժեշտ բոլոր միջոները, ներառյալ ռազմական ուժը, «ազատագրել իր օկուպացված տարածքները և վերականգնել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:
Այսպիսով, միմյանց մեղադրելով երկու երկրները հայտնվել են փակուղում: «Երևանը, որը տնտեսապես ու ռազմական առումով այնքան ուժեղ չէ, որքան Ադրբեջանը, հույսը դրել է Ռուսաստանի վրա, որը պարտավորվել է պաշտպանել Հայաստանին արտքաին ագրեսիայից և Հայաստանի տարածքում սեփական ռազմաբազան ունի: Պարզ չէ, սակայն, արդյոք ռուսաստանը կմիջամտի ԼՂ պատերազմին, քանի որ այն ՀՀ կազմում չէ»,- գրում է պարբերականը` նկատելով, որ բանակցություններում գլխավոր միջնորդին` Ռուսաստանին, ձեռնտու է ներկայիս վիճակը:
«Պարադոքսալ է, բայց միակ խոչընդոտը նոր պատերազմի ճանապարհին կովկասյան խողովակաշարերն են: Վիճահարույց տարածքներից ոչ հեռու երկու կարևոր նավթամուղերն են` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա: ԼՂ-ում պատերազմական գործողությունները կվտանգեն դրանք: Բացի դրանից, նոր պատրեազմը Կովկասում Մոսկվայի շահերից չի բխում, չէ որ կմիջամտեն շատերը»,- գրում է պարբերականը` նկատելով, որ Ռուսաստանը և ԵԱՀԿ-ն հակված են համաձայնել դեպքերի «ինքնաբուխ զարգացմանը»:

No comments: