Saturday, July 30, 2011

ANCA-ն արշավ է սկսել Ֆրենսիս Ռիկարդոնեի դեմ

News.am. 29-7-2011- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում օգոստոսի 2-ին տեղի են ունենալու լսումներ՝ Ֆրենսիս Ռիկիարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու համար։ Այդ մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքում:
Այս կապակցությամբ ANCA-ն արշավ է սկսել նրա նշանակման դեմ։ ANCA-ին մտահոգում է մի շարք հարցերի շուրջ Ռիկիարդոնեի ունեցած դիրքորոշումը։ ANCA-ն Սենատի արտաքին կապերի կոմիտեին կոչ է անում պարզել Ռիկիարդոնեի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության, Թուրքիայում դավանաբանական ազատության ու խնդիրների, Վաշինգթոն-Անկարա հարաբերությունների շուրջ։
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով իր սահմանադրական իրավունքից եւ նրանից, որ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, Ֆրենսիս Ռիկիարդոնեին նշանակեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը ամիսներ շարունակ թափուր էր մնացել: Դրանից առաջ Ֆրենկ Ռիկիարդոնեն չէր կարողացել ստանալ Սենատի հավանությունը՝ այդ պաշտոնում նշանակվելու համար, քանի որ նրա թեկնածությունն արգելափակել էր հանրապետական սենատոր Սեմ Բրաունբաքը:
Նույն կերպ Օբաման 2010 թ.ի դեկտեմբերի 30-ին ամիսներ շարունակ թափուր մնացած Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակեց Մեթյու Բրայզային։ Օբաման նրան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել էր դեռեւս 2010թ. մայիսին: Ապա դա հաստատել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, սակայն հայամետ սենատոր Բարբարա Բոքսերի (որը դարձյալ վերընտրվել է Սենատում) ջանքերով Բրայզայի թեկնածությունը քվեարկության չէր դրվել Սենատի լիագումար նիստում եւ հանվել էր օրակարգից:
Ի դեպ, ներկայումս հաստատված չէ նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆֆերնի նշանակման հարցը։

No comments: