Thursday, July 14, 2011

Գիտնականները կեղտոտ գուլպաներով պայքարում են մալարիայի դեմ

Tert.am. 13-7-2011- Տանզանիայում հետազոտում են կեղտոտ գուլպաների ազդեցությունը մալարիայի հարուցիչ հանդիսացող մոծակների վրա, հաղորդում է The Washington Post-ը:
Գիտնականները պարզել են, որ կեղտոտ գուլպաների հոտը գրավում է մոծակներին ճիշտ այնպես, ինչպես մարդու մարմնի հոտը: Այդ իսկ պատճառով մասնագետները կարծում են, որ նման գուլպաները կարելի է կիրառել մոծակներին թակարդը գցելու համար:
Այդ հետազոտության նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են դրսևորել կանադական երկու ֆոնդ, որոնք պատրաստվում են Տանզանիայի գիտնականներին ուսումնասիրությունները շարունակելու նպատակով հատկացնել 388 հազար դոլար:

No comments: