«Այդ նպատակին հնարավոր է հասնել, և կողմերը դա պետք է ընդունեն որպես առաջնային խնդիր»,– ասել է Աժուբալիսը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ–ն պատրաստ է շարունակել աջակցել Մինսկի խմբի շրջանակում իրականացվող բոլոր ջանքերին և եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցող հանդիպումներին։
«Չնայած Կազանում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ որևէ առաջընթաց չգրանցվեց հիմնարար սկզբունքների համաձայնեցման առնչությամբ, սակայն ինձ նախկինի պես ոգևորում է այն հանգամանքը, որ կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը խնդիրը բանակցությունների ճանապարհով կարգավորելու կապակցությամբ»,– ասել է Աժուբալիսը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment