Saturday, July 16, 2011

Քլինթոնը Թուրքիայում կքննարկի Արցախի հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները

HayNews.am. 15-7-2011- ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կքննարկի նաև Արցախյան հակամարտությունը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարցերը:
Քլինթոնի այցը Թուրքիա մեկնարկում է այսօր: Բանակցությունների առաջին փուլի ընթացքում քննարկվելու է Լիբիայի հարցը, սակայն հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Արցախի հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերություննրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:
«Քլինթոնը պատրաստվում է քննարկել Իրաքի, Կովկասի, Հայաստանի, Կիպրոսի, Բալկանների հետ կապված խնդիրները», ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Պետդեպի ներկայացուցիչները:

No comments: