Wednesday, July 27, 2011

Էրդողանն արձագանքել է ՀՀ նախագահի` Արևմտահայաստանի մասին հնչեցրած տեսակետին

Panorama.am, 27-7-2011- Ըստ թուրքական «Sabah» թերթի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել այդ ադրբեջանական «Xezer» հեռուստաընկերությանը, որի ժամանակ անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց լեզվի և գրականության համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած տեսակետին:
Հիշեցնենք, որ երբ Նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղվել ապագայում Արևմտյան Հայաստանը (Արարատով հանդերձ) վերադարձնելու հնարավորության մասին, նա պատասխանել էր. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը, պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել»:
Էրդողանը նշել է, որ նման մոտեցման պարագայում անհնար է Հայաստանի հետ խնդրի լուծման հասնել: Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Էրդողանը կրկնել է Անկարայի նախկին դիրքորոշումը: «Մենք Հայաստանին ասել ենք, լուծեք Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները և սահմանը կբացենք»:

No comments: